Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Հնդկաձավար. օգուտ եւ վնաս. news.am

Հնդկաձավար. օգուտ եւ վնաս. news.am

Հնդկաձավարն ամբողջ աշխարհում սննդամթերքի ամենաօգտակար տեսակներից է համարվում: Փորձենք պարզել, թե արդյո՞ք այն այդչափ օգտակար է:

Վիտամիններ եւ օգտակար նյութեր

Պարզվում է՝ հնդկաձավարը վիտամինների ու օգտակար միներալների հարուստ պաշար է առաջարկում: Նախ եւ առաջ հարկ է նշել, որ այն արյունատար անոթներն ամրապնդելու եւ նրանց ճկունությունը պահպանելու հատկությամբ աչքի ընկնող Р վիտամին (ռուտին)  պարունակում: Հնդկաձավարի մեջ կարելի է նաեւ РР խմբի վիտամիններ, ինչպես նաեւ ստամոքսաաղիքային համակարգի հիմնաթթվային հավասարակշռության կարգավորման եւ հոդերում աղային կուտակումների կանխարգելման տեսանկյունից նշանակալի դերակատարում ունեցող կիտրոնաթթու, թրթնջուկաթթու, խնձորաթթու եւ մալեինաթթու գտնել:

Հնդկաձավարը նաեւ երկաթի բաղադրությամբ է հարուստ, ուստի սակավարյունաությամ տառապող մարդկանց խորհուրդ է տրվում սննդամթերքի խնդրո առարկա տեսակն անպայման սննդակարգի մեջ ներառել: Բաղադրիչներից է իմունային համակարգի եւ արյունաստեղծ համակարգի համար խիստ կարեւոր ֆոլաթթուն: Այն նաեւ ցուցված է հղի կանանց՝ հատկապես հղիության առաջին ամիսներին:

Հարկ է նաեւ հնդկաձավարի բաղադրությունը կազմող լիպոտրոպային նյութերի մասին հիշատակել, որոնք լյարդը հյուսվածքային փոփոխություններից եւ ցիռոզից պաշտպանելու, ինչպես նաեւ ենթաստամոքսային գեղձի աշխատանքը բարելավելու ու արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնելու ներուժ ունեն: Վերջին հանգամանքը հատկապես շաքարախտով տառապող մարդկանց համար է կարեւոր:

Հնդկաձավարը նաեւ հորմոնների սինթեզի համար անհրաժեշտ սպիտակուցների «կառուցմանը» նպաստող եւ տղամարդկանց ու կանանց մոտ լիբիդոն խթանող լիզինի պաշարներով է հարուստ:

Նիհարում

Նիհարելու ցանկություն ունեցող մարդիկ հաճախ են տարատեսակ «հնդկաձավարային» սննդակարգեր կիրառում: Պարզվում է՝ բավականին բարձր կալորիականություն ունենալով հանդերձ, հնդկաձավարն, իսկապես, կարող է խոլեսթերինի մակարդակի նվազեցման եւ նյութափոխանակության արագացման հանգեցնող չհագեցած ճարպերի հաշվին, հավելյալ քաշից ազատվելու միջոց ծառայել:

Միայն թե հիշեք՝ այն կաթի հետ միասին օգտագործել չի կարելի, քանի որ երկու սննդատեսակների մարսողության համար տարբեր ֆերմենտներ են պահանջվում, որոնց համադրությունը չի կարող օգտակար լինել: Հնդկաձավարը կարելի է բուսական յուղի եւ/կամ բանջարեղենի հետ համադրել: Առանձնակի օգտակարություն վերջին համադրությունն ունի. չէ՞ որ ե՛ւ հնդկաձավարը, ե՛ւ բանջարեղենը կոպիտ բջջանյութ են պարունակում, որոնք միաժամանակյա ազդեցությամբ աղիների աշխատանքը բարելավելու հատկություն  ունեն:

Վնաս

Հնդկաձավարը չի կարող լուրջ վնաս հասցնել մարդու օրգանիզմին, եթե, իհարկե, խոսքը չարաշահման մասին չէ: Չափից շատ հնդկաձավար, ինչպես եւ սննդամթերքի ցանկացած այլ տեսակ ընդունելու պարագայում ստամոքսի սպազմ եւ վքնածություն կարող են ի հայտ գալ:

Այդուհանդերձ, քրոնիկ երիկամային անբավարարություն ունեցող դիաբետիկներին խորհուրդ է տրվում քիչ ավելի զգուշություն դրսեւորել՝ հնդկաձավարի նկատմամբ: Մնացած բոլոր դեպքում այն հակացուցված չէ:

Հարկ է նաեւ նշել, որ որոշ մարդկանց մոտ հնկաձավարի նկատմամբ ինքնատիպ ալերգիա կարող է ի հայտ գալ: Նման դեպքերում, բնականաբար, սննդամթերքի տվյալ տեսակն օգտագործել չի կարելի:

 

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ